Կանխվել է ձիու և ավանակի մսի վաճառքը


Կանխվել է ձիու և ավանակի մսի վաճառքը
Փետրվար 21 15:32 2018

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, մսի շուկայում իրականացվող պարբերական շրջայցերի շրջանակում, փետրվարի 21-ի առավոտյան Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանի իրացման կետում կանխել է 78 կգ ընդհանուր քաշով ձիու և ավանակի մսեղիքի վաճառքը: Միսը եղել է առանց ուղեկցող փաստաթղթերի:
Իրացնող տնտեսավարողի գործունեությունը կասեցվել է, մսից կատարվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության:
Անասնաբուժասանիտարական փորձաքննությամբ պարզվել է, որ մսեղիքը պիտանի չէ սննդում օգտագործելու համար, ինչի հիման վրա այն ոչնչացվել է:
ՍԱՊԾ-ն հորդորում է սպառողներին միս գնելիս անպայման պահանջել անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերը և անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացությունը, իսկ խախտումներ նկատելու դեպքում՝ զանգահարել Ծառայության «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով: