70-ամյա տղամարդ է բերման ենթարկվել ոստիկանություն՝ մացառախոզ որսալու կասկածանքով (տեսանյութ, լուսանկարներ)


70-ամյա տղամարդ է բերման ենթարկվել ոստիկանություն՝ մացառախոզ որսալու կասկածանքով (տեսանյութ, լուսանկարներ)
Փետրվար 21 14:41 2018

Փետրվարի 17-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ապօրինի որս կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Աշոտ Ղևոնդյանին։
Իջևանի բնակիչ 70-ամյա Ղևոնդյանի մեքենայում հայտնաբերվել է մորթված մացառախոզ, ինչպես և 16 մմ տրամաչափի փամփուշտներ կրակող, գործարանային համարով որսորդական ողորկափող հրացան, փամփշտատուփ՝ 16 փամփուշտով, դանակ ու սղոց։
Պարզվել է, որ հրացանն ապօրինի է։
Աշոտ Ղևոնդյանը ոստիկաններին հայտնել է, որ մացառախոզը որսացել է անտառում լարած թակարդով։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Կատարվում է հետաքննություն։