Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Нива-ն գլխիվայր շրջվել է


Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Нива-ն գլխիվայր շրջվել է
Փետրվար 21 13:57 2018

Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում բախվել են 58-ամյա Եփրեմ Էլմանասյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 34 ՏM 173 համարանիշի և 28-ամյա Գևորգ Բարսեղյանի վարած Mercedes մակնիշի 34 OA 022 համարանիշի ավտոմեքենաները։

shamshyan.com-ի փոխանցամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են գլխիվայր շրջված Нива-ն, փակել գազաբալոնը և սահմանազատել տարածքը։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. պարզվել է, որ երկուսն էլ մեքենաները վարել են սթափ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով դեպի Արմավիր ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Երևան ընթացող Нива-ին, վերջինն էլ գլխիվայր շրջվել է։