Հրդեհ Մեծ Մասրիկ գյուղում


Հրդեհ Մեծ Մասրիկ գյուղում
Փետրվար 21 13:28 2018

Փետրվարի 21-ին, ժամը 00:35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մեկ հարկանի տան առաստաղը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:14-ին, մարվել՝ 02:50-ին: Այրվել է առաստաղից մոտ 15 քմ հատված: