Կարեն Կարապետյանը հայտարարել է աշխատավարձերի աճի մասին


Կարեն Կարապետյանը հայտարարել է աշխատավարձերի աճի մասին
Փետրվար 21 13:17 2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճի մասին:

«2018թ. հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 10,2 տոկոսով՝ կազմելով 198 816 դրամ: Պետական հատվածում աճը կազմել է 7,1 տոկոս, իսկ մասնավոր հատվածում՝ 11,3 տոկոս», - Facebook-ի իր էջում գրել է Կ.Կարապետյանը: