Աղասի Դարբինյանը նշանակվել է Վարչական դատարանի նախագահ


Աղասի Դարբինյանը նշանակվել է Վարչական դատարանի նախագահ
Փետրվար 21 11:53 2018

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Աղասի Դարբինյանը նշանակվել է Վարչական դատարանի նախագահ։

Նախագահի համախպատասխան հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 7-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի փետրվարի 9-ի ԱԽ-2-Ո-2 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` որոշում եմ.

Աղասի Դարբինյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ»: