Գագիկ Ծառուկյանի «սեռի կարդինալներ» Իշխան Զաքարյանը եւ Խաչատուր Սուքիասյանը մեծ պլաններ ունեն․ «Ժամանակ»


Գագիկ Ծառուկյանի «սեռի կարդինալներ» Իշխան Զաքարյանը եւ Խաչատուր Սուքիասյանը մեծ պլաններ ունեն․ «Ժամանակ»
Փետրվար 21 09:15 2018

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում «Ծառուկյան» դաշինքի ղեկավար եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ «սեռի կարդինալի» դերում են Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը եւ գործարար Խաչատուր Սուքիասյանը:

Վերջիններս հույս ունեն, որ «Ծառուկյան» դաշինքը մաս կկազմի նոր ձեւավորվելիք կառավարությանը, եւ այդ ժամանակ կառաջանա դաշինքից փոխվարչապետ առաջադրելու խնդիր:

Թե Զաքարյանը, թե Սուքիասյանը իրենց համարում են փոխվարչապետի հարմար թեկնածուներ: Երկուսն էլ իրենց գլխավոր խնդիրն են համարում Գագիկ Ծառուկյանին «պաշտպանել» անցանկալի անձանցից եւ ինֆորմացիոն հոսքերից: Ուշագրավ է, որ դա նրանց հաջողվում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում