ՀՀԿ-ականների կողմից բռնության ենթարկված «Երկիր Ծիրանիի» անդամը մեկնել է գործուղման․ «Ժողովուրդ»


ՀՀԿ-ականների կողմից բռնության ենթարկված «Երկիր Ծիրանիի» անդամը մեկնել է գործուղման․ «Ժողովուրդ»
Փետրվար 21 08:34 2018

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քննչական կոմիտեում դեռ չեն հարցաքննել ՀՀԿ-ականների կողմից հարձակման ենթարկված ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին:

Հիշեցնենք` Երեւանի ավագանու` փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանությունում երեք օր առաջ քրեական գործ հարուցվեց խուլիգանության եւ ծեծի հատկանիշներով, եւ հիմա այն նախաքննության համար փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հիմնական տուժողը ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներից Մարինա Խաչատրյանը, ում ծեծել էին ՀՀԿ-ականները, այս օրերին բացակայում է ՀՀ-ից. նա մասնագիտական վերապատրաստման նպատակով արտերկրում է, կվերադառնա մի քանի օրից:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ դեռեւս ծանուցումներ չեն ստացել ավագանու ընդդիմադիր անդամների դեմ հարձակում իրականացրած ՀՀԿ-ականները: Ամեն դեպքում, այս քրեական գործը դեռ շատ ջուր է քաշելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում