Ինչո՞վ է իմաստուն կինը տարբերվում խելացի կնոջից


Ինչո՞վ է իմաստուն կինը տարբերվում խելացի կնոջից
Փետրվար 21 00:30 2018

Ինչո՞վ են տարբերվում իմաստուն կանայք խելացի կանանցից: Ահա պատասխանը.
-Երբ իր ամուսինը սխալներ է գործում, խելացի կինը մեղադրում է ամուսնուն և ասում. «Ես քեզ ասում էի, չէ՞:»
-Իմաստուն կինը աջակցում է ամուսնուն, փորձում է նրան ոգևորել և ցույց է տալիս, թե իբր ոչ մի բան էլ չի եղել:
- Խելացի կինը խնդիրնրի դեպքում ինքն է ղեկը իր ձեռքը վերցնում և սովորեցնում է տղամարդուն, թե ինչպես ճիշտ վարվել:
-Իմաստուն կինը ուղղակի ցույց է տալիս տղամարդուն ճիշտ ուղղությունը և օգնում է նրան հասնել իր նպատակին:
- Խելացի կինը միշտ իր երեխաներին մաթեմատիկա է սովորեցնում, և կարծում է, որ նրանք առանց դրա հաջողակ մարդ չեն դառնա:
-Իմաստուն կինը հասկանում է, որ իր ամեն զավակը յուրահատուկ է, և նա ոգեշնչում է նրանց, որպեսզի անեն այն, ինչ ի սրտե ցանկանում են և ինչը նրանց երջանկացնում է:
- Խելացի կինը փորձում է աշխատավայրում գերազանցել բոլորին և երբեք չի ցանկանում սխալներ անել՝ ստիպելով իր գործընկերների զգուշանալ իրենից:
-Իմաստուն կինը օգնում է սիրով և հարգանքով լի մթնոլորտ ստեղծել իր գործընկերների հետ:
- Խելացի կինը միշտ փորձում է ղեկավարել իր երեխաներին նույնիսկ երբ նրանք չափահաս և հասուն մարդիկ են: Նա իր երեխաներին խարհուրդներ է տալիս նույնիսկ երբ նրանք դրա կարիքը չունեն:
-Իմաստուն կինը թույլ է տալիս իր երեխաներին ինքնուրույն կյանքի փորձ ձեռք բերել և աջակցում է երեխաներին անկախ ամեն ինչից:
- Խելացի կինը պայքարում է իր սկեսուրի ազդեցության դեմ, փորձում է անկախ լինել իր սեփական ծնողներից և չի ցանկանում, որ իրեն խորհուրդներ տան:
- Իմաստուն կինը համեստորեն լսում է, թե ինչ են իրեն ասում, և ապա նա անում է այն, ինչը ինքն է ճիշտ համարում:
- Խելացի կինը ցանկանում է փոխել աշխարհը և բոլորին իր շուրջը:
-Իմաստուն կինը փորձում է փոխել ինքն իրեն և ընդունում է ուրիշներին այնպիսին, ինչպիսին նրանք կան:
- Խելացի կինը կարծում է, որ մարդ կարող է երջանիկ լինել միայն այն ժամանակ, երբ նա ճիշտ է:
-Իմաստուն կինը գիտի, որ մարդ ճիշտ է, երբ նա երջանիկ է: