Շամպինիոնի անգնահատելի դերն ու օգտակարությունը մեր օրգանիզմի համար


Շամպինիոնի անգնահատելի դերն ու օգտակարությունը մեր օրգանիզմի համար
Փետրվար 20 23:00 2018

Շամպինիոններն օգնում են արյան մեջ նվազեցնել խոլեստերինի մակարդակը արյան մեջ: Նրանք մեծ քանակությամբ սպիտակուց են պարունակում, որը սննունդը դյուրամարս է դարձնում, ինչն էլ օգտակար է բոլոր նիհարել ցանկացողներին: Շամպինիոնները հարուստ են նատրիումով, կալիումով, B, C, D վիտամիններով:

 

Բուսակեր մարդիկ միսը հեշտությամբ և հաճույքով փոխարինում են սպիտակուցային աղբյուր հանդիսացող շամպինիոնով: Սունկը շատ արագ հագեցնում է, դրա համար քաղցն հագեցնելու լավ և օգտակար միջոց են: Սունկը խորհուրդ է տրվում նաև ստամոքսաաղիքային տրակտի հիվանդություններ ունեցողներին:

 

Ուշադրություն.

Խորհուրդ չի տրվում չարաշահել շամպինիոնի օգտագործումը, քանի որ, այն օգուտի հետ միասին կարող է օրգանիզմին նաև վնաս հասցնել: Այն պարունակում է մեծ քանակությամբ խիթին, որը խոչընդոտում է օգտակար սնուցիչների լիարժեք կլանմանը: Սունկը շատ դժվարամարս է երեխաների համար: Ուստի չափից շատ սունկ ուտելը կարող է հանգեցնել ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքման: