2019 թվականին «Մեծ քսանյակի» գագաթաժողովը կանցկացվի Ճապոնիայի Օսակա քաղաքում։
NHK հեռուստաալիքին հղում անելով՝ «Գազետա. ռու»-ն գրում է, որ համապատասխան որոշումը կայացվել է երկրի կառավարության կողմից։ Սա առաջին G20 գագաթաժողովն է, որը կանցկացվի Ճապոնիայում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայից հետո «Մեծ քսանյակի» գագաթաժողովը կանցկացվի Արգենտինայում, Ճապոնիայում և Սաուդիան Արաբիայում։