Փոքրիկին ճիշտ լողացնելու սկզբունքերը


Փոքրիկին ճիշտ լողացնելու սկզբունքերը
Փետրվար 20 17:40 2018

Նորածին երեխային լողացնելը մայրիկների համար պատատասխանատու գործ է, քանի որ երեխան դեռ այնքան փխրուն է և զգայուն:

Մանկաբույժները երեխային ճիշտ լողացնելու մի քանի սկզբունքներ են մշակել, որոնք կներկայացնենք ստորև:

 

Երեխային լողացնելուց առաջ անհրաժեշտ է տաքացնել սենյակը կամ սենյակի տվյալ անկյունը: Ընդհանրապես ցանկալի է, որ երեխայի սենյակի ջերմաստիճամը մշտապես լինի 18-20C

Երեխային լողացնելու ջրի ջերմաստիճանը պետք է ստուգել արմունկով` ձեռքով ջերմաստիճանի ստուգումը երբեմն կարող է խաբուսիկ լինել

Երեխայի հագուստը հանելիս պետք է գտնվել ջերմության աղբյուրին մոտ, որպեսզի փոքրիկը հանկարծ չմրսի

Երեխային պետք է լողացնել արագ, բայց միևնույն ժամանակ նուրբ շարժումներով

Լողացնելուց անմիջապես հետո երեխային պետք է փաթաթել տաք և չոր սրբիչի մեջ և շփել ոտքից մինչև գլուխ

Լողացնելուց հետո արագ պետք է հագցնել երեխային` չմոռանալով գլխարկի մասին:

 

Ընդհանրապես երեխային խնամելիս, օրինակ տակաշորերը փոխելիս, լողացնելիս և այլն, պետք է հետևել, որպեսզի նա չսառի, գործել արագ և երեխային միշտ ծածկած պահել: