Սիրիայում վարակիչ հիվանդություններ են տարածվում


Սիրիայում վարակիչ հիվանդություններ են տարածվում
Փետրվար 20 21:13 2018

Սիրիայի Արևելյան Գուտե նահանգում կրակոցների ու օդային ռմբակոծությունների հետևանքով նախօրեին 30 մարդ է զոհվել: Նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ-ի մամուլի գրասենյակի ղեկավար Ֆարհան Հաքը:

Նա նշել է, որ փետրվարի 15-ից այդ նահանգում բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել, այդ թվում երեխաներ ու կանայք: Իրավիճակի սրման հետևանքով 400 հազար մարդ հայտնվել է ծանր պայմաններում:

Սիրիայի մայարքաղաք Դամասկոսում փետրվարի 15-ից ընդհանուր առմամավ կիրառվել է 36 ականանետային ու հրթիռային արկ, ինչը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի ու վիրավորների:

ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով, ծանր վիճակ է ստեղծվել պարենի առումով: Շատ երեխաներ սովի ու սուր թերսնուցման հետևանքով հայտնվում են հիվանդանոցներում: Այստեղ էլ դեղորայքի պակաս կա: Հիվանդանոցներից մեկում ժամկետանց ցավազրկող են օգտագործել, ինչը հանգեցրել է երկու մարդու մահվան:

Տեղեկություններ են ստացվել վարակիչ հիվանդությունների՝ թոքախտի, տիֆի, քոսի տարածման մասին: Արևելյան Գուտեում պատվաստանյութի պաշարներն են վերջանում:



loading...