Սոբչակը Պուտինին կրկին կոչ է արել մասնակցել բանավեճերին


Սոբչակը Պուտինին կրկին կոչ է արել մասնակցել բանավեճերին
Փետրվար 20 20:46 2018

ՌԴ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը Վլադիմիր Պուտինին կոչ է արել մասնակցել բանավեճերին, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ես ևս մեկ անգամ այստեղ և հիմա Վլադիմիր Պուտինին կոչ եմ անում համաձայնել մասնակցելու այդ բանավեճերին»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սոբչակը։

Նա ընդգծել է, որ բանավեճերը նախընտրական քարոզարշավի պարտադիր մասն են։