Էստոնիայում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով տուժել է 9 մարդ


Էստոնիայում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով տուժել է 9 մարդ
Փետրվար 20 20:25 2018

Էստոնիայում գնացքի ու բեռնատար մեքենայի բախման հետևանքով տուժել է 9 մարդ, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:

Ինչպես փոխանցել է Էստոնիայի Փրկարարական վարչությունը, դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող Կուլնա երկաթուղային կայարանում:

Նշվում է, որ տուժած բեռնատարի վարորդին փրկարարներին հաջողվել է դուրս բերել մեքենայից հատուկ սարքավորումների միջոցով միայն:

Տուժածների թվում են մեքենայի վարորդը, գնացքի մեքենավարը, ուղեկցորդն ու 6 ուղևորներ: