Հանդիպում ՌԴ առողջապահության փոխնախարարի հետ


Հանդիպում ՌԴ առողջապահության փոխնախարարի հետ
Փետրվար 20 19:38 2018

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Կրաևոյի հետ։ Քննարկվել են երկու երկրի առողջապահության համակարգերում տեղի ունեցող զարգացումները։
Սերգեյ Կրաևոյն ընդգծել է, որ ծանոթ է Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող շրջադարձային բարեփոխումներին։
Լևոն Ալթունյանը համառոտակի ներկայացրել է իրականացվող ծրագրերի արդյունքներին։
ՌԴ առողջապահության փոխնախարարը ծանոթացրել է իրենց առոջապահության ոլորտում մարզային կառավարման սկզբունքներին և բժշկական կազմակերպությունների կառավարման բարեփոխումներին։ Անդրադառնալով հանրային առողջապահական ծրագրերին` նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունում ծխախոտի դեմ արդյունավետ պայքարը հանգեցրել է ծխողների թվի նվազման։
Քննարկվել են նաև առողջության առաջնային պահպանման օղակի բարելավմանը, հանրային առողջապահական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, բուժման նորագույն մեթոդների ներդրմանը, շարունակական մասնագիտական զարգացմանը վերաբերող և այլ հարցեր։