Սերժ Սարգսյանը պարգեւատրել է արքեպիսկոպոս Կճոյանին


Սերժ Սարգսյանը պարգեւատրել է արքեպիսկոպոս Կճոյանին
Փետրվար 20 18:19 2018

Սերժ Սարգսյանն փետրվարի 20-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման բարձրագույն մարմնի՝ Գերագույն հոգեւոր խորհրդի (ԳՀԽ) անդամների հետ հանդիպման ժամանակ ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման եւ զարգացման գործում ներդրած ավանդի համար պետական բարձր պարգեւներ է հանձնել մի շարք հոգեւորականների:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից մասնավորապես, ՀՀ նախագահը Ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման եւ զարգացման գործում ներդրած ավանդի համար Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին եւ ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:



loading...