36-ամյա Սուրենը ավտոբուսում գողացել է 53-ամյա կնոջ դրամապանակը


36-ամյա Սուրենը ավտոբուսում գողացել է 53-ամյա կնոջ դրամապանակը
Փետրվար 20 17:50 2018

Փետրվարի 19-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Բաղրամյանի պողոտայի թիվ 58 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 36-ամյա Սուրեն Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա նույն օրը, ժամը 19.40-ից 19.55-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 13 երթուղու ավտոբուսի սրահում, 1965 թ. ծնված Հասմիկ Տ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել են բանկային քարտեր և 21.000 դրամ:

Սուրեն Ա.-ն տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է քննություն: