Հայտնի են «Դեպի եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ անցած առաջին հինգ մասնակիցների անունները


Հայտնի են «Դեպի եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ  անցած առաջին հինգ մասնակիցների անունները
Փետրվար 20 16:14 2018

Փետրվարի 19-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում մեկնարկեց «Դեպի եվրատեսիլ» նախագծի առաջին կիսաեզրափակիչը։ Միջազգային փորձագետներից կազմված ժյուրիի եւ հեռուստադիտողի միասնական քվեարկության արդյունքում եզրափակիչ փուլ անցան հետեւյալ մասնակիցները՝

Մհեր Արմենիա
Ռոբերտ Քոլոյան
Գեւորգ Հարությունյան
Լուսինե Մարդանյան
Նեմրա


Քվեարկության համար հատկացված 15 րոպեների ընթացքում ստացվել է ավելի քան 10.000 ձայն։ Համակարգի ծանրաբեռնվածության պատճառով, որոշ բաժանորդներ չեն ստացել քվեարկությունը հաստատող հաղորդագրությունը կամ տեղեկացվել են այն մասին, որ քվեարկությունն ավարտված է։ Քվեարկությունը սպասարկող եւ վերահսկող օպերատորրը հաստատել է, որ բոլոր ուղարկված հաղորդագրությունները հաշվարկվել են եւ վերածվել միավորների։

Միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության ամբողջական արդյունքները կհրապարակվեն www.eurovision.am կայքում ՝ նախագծի եզրափակիչ փուլի ավարտից հետո։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին՝ ժամը 22:15-ին, Առաջինի ուղիղ եթերում կլինի «Դեպի եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ ելույթ կունենան Մարիա Սիքրեթը, Արման Մեսրոպյանը, Կամիլ շուուն, Սուրեն Պողոսյանը, Ալտերնատիվ խումբը, Ամալիյա Մարգարյանը, Տյոմը, Սեւակ Խանաղյանը, Մարիամը եւ Հասմիկ Շիրոյանը։