Հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը լինելու է պետության ուշադրության կենտրոնում. Բակո Սահակյան


Հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը լինելու է պետության ուշադրության կենտրոնում. Բակո Սահակյան
Փետրվար 20 13:55 2018

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը լինելու է պետության ուշադրության կենտրոնում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, աշխատանքային խորհրդակցությա ժամանակ նշել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Խորհրդակցությունը նվիրված էր «Բեյզ Մեթըլս» ընկերության 2017 թվականի գործունեության եւ 2018 թվականին նախատեսված ծրագրերի հետ կապված հարցերին:

Հատուկ անդրադարձ է կատարվել Կաշենի լեռնահանքային համալիրում իրականացվող աշխատանքներին:

Երկրի ղեկավարը նշել է, որ «Բեյզ Մեթըլս»-ը հանդիսանում է հանրապետության ամենախոշոր արտադրական միավորումներից մեկը, որի գործունեությունից է նաեւ կախված մի շարք ոլորտներում տարբեր ծրագրերի հաջող իրականացումը՝ հավելելով, որ հանքարդյունաբերության ոլորտը եւ դրա զարգացումը մշտապես լինելու են պետության ուշադրության կենտրոնում:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:



loading...