Արման Սահակյանը՝Կարապետյանի հետ հարաբերությունների մասին


Արման Սահակյանը՝Կարապետյանի հետ  հարաբերությունների մասին
Փետրվար 20 13:11 2018

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը վստահեցնում է՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է:

«Չկա որևից լարվածություն, մենք շատ գործընկերային, լավ, դրական հարաբերություններով ենք աշխատում ու բավականին մեծ աշխատանք ենք արել, որը փաստում է մեր ցուցանիշները»: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արման Սահակյանը:

Հարցին՝ որքանո՞վ է հաջողվում կատարել վարչապետի հանձնարարականները ու ինչպես վարչապետն էր ասել, «դուրս գալ չինովնիկի կարգավիճակից», Արման Սահակյանն ասաց, թե չի կարծում, որ ինքն աշխատում է չինովնիկի նման:

«Իսկ վարչապետի բոլոր հանձնարարականները կատարվում են», - նշեց Արման Սահակյանը:



loading...