15 տոննա գիրքը՝ մեկ կիլոգրամը 30 դրամով


15 տոննա գիրքը՝ մեկ կիլոգրամը 30 դրամով
Փետրվար 20 06:27 2018

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը նախօրեին Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․

«Փետրվարի 19-ը Հայաստանում հռչակված է «Գիրք նվիրելու օր»՝ ի հիշատակ 1869թ. այս օրը Լոռվա Դսեղ գյուղում ծնված մեծ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի:Այսօր ընդունված է գիրք նվիրել ոչ միայն միմյանց, այլ նաև դպրոցներին,բուհերին,որբանոցներին, գրադարաններին և այլն։
Ակամայից հիշեցի Շիրակի պետհամալսարանի գրադարանի գրքերը,որոնց մեծ մասը ոչնչացվեց՝հանձնվեց մակուլատուրա 2017 թ-ի ապրիլի և օգոստոսի վերջին օրերին բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից...15 տոննա գիրք է մակուլատուրա հանձնվել Մինասյանի կողմից՝ կիլոգրամը 30 դրամով...Սեփական հանցագործությունը թաքցնելու նպատակով կրթական գործի Կոլումբոս ռեկտորը ինչ հնարքների ասես չգնաց...Սկզբից հայտարարեց,որ գրքերը իբրև թե հիվանդ էին և փոշոտված,իսկ վերջում էլ փորձեց հանցագործությունը բարդել նախկին ռեկտորի վրա և միևնույն ժամանակ փորձելով մեղմացնել սեփական արարքի ծանրությունը կեղծ փաստաթուղթ էր ձեռք բերել,ըստ որի 6 տոննա գիրք հանձնել էր մակուլատուրա 2017 թ-ի սեպտեմբերի 29-ին՝իմ կողմից հրապարակած աղբակույտի վերածաված գրադարանի գրքերի լուսանկարներից 4 օր անց...Սակայն ոչ մի ապացույց չի ներկայացրել,որ այդ գրքերը եղել են հիվանդ...Չի ներկայացրել,քանի որ այդ գրքերը հիվանդ չեն եղել...Գրքատյաց ռեկտորը,ով ընդամենը 4 «հոդվածի» հեղինակ է չի հասկանում գրքի արժեքը...
Ողբերգությունը նրանում է,որ ՇՊՀ ռեկտորը գերադասեց գրադարանի գրքերի մեծ մասը հանձնել մակուլատուրա,բայց չտալ զինվորական մասերում գործող գրադարաններին, գյուղական գրադարաններին, որբանոցներին,դպրոցներին և այլն...Նա դրանից գումար չէր աշխատի...Իսկ այսպես,15 տոննան մեկ կիլոգրամը 30 դրամով մեծ «օգուտ» էր ռեկտորի համար...
Հ.Գ.Զարմանում են,թե փոշոտված գրքերից զզվող և վանող ՇՊՀ ռեկտորը և իր յուրայիններից ոմանք ինչպե՞ս են ապրում փոշու մեջ թաղված Գյումրի քաղաքում...»։

Фото Гагика Амбаряна.

Фото Гагика Амбаряна.

Фото Гагика Амбаряна.