Զարմանալի փաստեր արքայադուստր Դիանայի մասին, որոնք չգիտեիք


Զարմանալի փաստեր արքայադուստր Դիանայի մասին, որոնք չգիտեիք
Փետրվար 20 00:10 2018

Ահա 10 հետաքրքիր փաստ արքայադուստր Դիանայի մասին, որոնք դուք չգիտեիք։


1, Սկզբում արքայազն Չարլզի հետ հանդիպում էր Դիանայի քույրը։ Սակայն Սառան շատախոս էր եւ արքայական ընտանիքի բոլոր գաղտնիքները հայտնել էր լրագրողներին, ինչի պատճառով զույգը բաժանվեց։ Չարլզը սկսեց հանդիպել նրա հարազատ քրոջ հետ։


2, Դիանան երբեք աչքի չի ընկել դպրոցում։ Մինչեւ 9 տարեկանը նա տնային կրթություն էր ստանում, հետո սովորել է աղջիկների համար դպրոցում, որտեղ առանձնապես աչքի չի ընկել առաջադիմությամբ։ Փոխարենը, հաջողությունների էր հասնում սպորտային ասպարեզում։


3, Նա երազում էր բալետի պարուհի դառնալ։ Դիանայի ողջ կյանքի մեծագույն երազանքը բալետի պարուհի դառնալն էր։ Սակայն պարուհու համար նա չափազանց բարձրահասակ էր՝ 178 սմ, այդ պատճառով նրան չընդունեցին բալետի։


4, Նրա ամուսնական մատանին ամենաքննարկվածն է։ Սա մինչ օրս ամենաճանաչված մատանիներից մեկն է աշխարհում։ Սակայն մատանին միակ օրինակը չէ։ Այն Garrad ոսկերչական տան զարդ է, դրա վրա 14 ադամանդ կա եւ մեկ խոշոր սապֆիր։ Այսօր այն կրում է նրա հարսը՝ դքսուհի Քեյթ Միդլթոնը։


5, Դիանայի հարսանեկան զգեստի քողը ամենաերկարն էր արքայական ընտանիքի պատմության մեջ։ Նրա զգեստը համարվում է դարի զգեստը, դրա վրա 10 հազար մարգարիտ է եղել։ Իսկ քողի երկարությունը 7,6 մետր էր։ Զգեստը կարել են 5 ամիս։


6, Դիանան իր երեխաներին թագավորական ընտանիքի ավանդույթներով չէր դաստիարակում։ Ուիլիամն ու Գարին այսօր իրենց ունեցած շատ բաներով են պարտական իրենց մայրիկին, ով նրանց ավանդական թագավորական կերպով չէր դաստիարակում։ Դիանան ձգտում էր, որ իր որդիները նորմալ տղաներ մեծանային, նրանք սովորական երեխաների նման սրճարաններ էին այցելում, բազմաթիվ այլ հասարակական վայրեր։

7, Նա աճուրդի է հանել իր զգեստներից 79-ը։ Նա վաճառել է իր զգեստներն ու ստացված հասույթը բարեգործության հանձնել։ Նրա զգեստներից 5,76 միլիոն դոլար հասույթ է ստացվել։

8, Նա հուղարկավորված է կղզու վրա։ Դիանայի մահն ամենաշոկային եւ ողբերգական դեպքն էր թագավորական ընտանիքում՝ 20-րդ դարի ընթացքում։ Նա պետք է հուղարկավորվեր արքայական ընտանիքի գերեզմանոցում, սակայն նրա եղբայր Էրլը որոշեց, որ քույրը պետք է հուղարկավորվի իրենց ընտանիքին պատկանող կղզում։


9, Դիանան փոխել էր իր հարսանեկան երդման բառերը։ Դիանան հարսանիքից առաջ որոշեց, որ չի արտասանելու երդման մեջ պարտադիր «հնազանդ եմ ամուսնուս» բառերը եւ դրանք հանեց երդման միձից։ Դրանց փոխարեն նա ասաց՝ սիրել, հարգել, խնամել ու աջակցել։ Տարիներ անց նույնն արդեն նաեւ նրա հարսը՝ Քեյթ Միդլոթոնը արքայազն Ուիլիամի հետ պսակադրվելիս։


10, Դիանան դեպրեսիա եւ բուլեմիա ուներ։ Արքայադուստր Դիանան բազմաթիվ խնդիրներ ուներ, որոնք խորացան ամուսնությունից հետո։ Արքայազն Չարլզը կնոջը ասում էր, որ նա գեր է, եւ Դիանային այդ միտքը հանգիստ չէր տալիս։ Ավելին, նա սփոփանքը գտնում էր ուտելիքի մեջ եւ շուտով նրա մոտ դեպրեսիա եւ բուլեմիա առաջացան։



loading...