Ռոնալդուն ցանկանում է, որ Ռեալը գնի Քեյնի տրանսֆերը


Ռոնալդուն ցանկանում է, որ Ռեալը գնի Քեյնի տրանսֆերը
Փետրվար 19 23:01 2018

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաղորդել է ակումբի ղեկավարությանը, որ կողմ է «Տոտենհեմի» առաջատար Հարի Քեյնի ձեռքբերմանը,- հաղորդում է AS-ը:

Սպասվում է, որ «սերուցքայինները» նման փորձ կանեն ամռանը:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 26 խաղում 24-ամյա Քեյնը խփել է 23 գնդակ և կատարել մեկ արդյունավետ փոխանցում: