Փհենչհան-2018. Դոպինգ օգտագործած ռուս կյոռլինգիստը լքել է օլիմպիական ավանը


Փհենչհան-2018. Դոպինգ օգտագործած ռուս կյոռլինգիստը լքել է օլիմպիական ավանը
Փետրվար 19 21:04 2018

Ռուս կյոռլինգիստ Ալեքսանդր Կրուշելնիցկին հեռացել է օլիմպիական ավանից: Ռուսաստանցի մարզիկը, ում արյան մեջ հայտնաբերվել էր արգելված մելդոնին, արդեն հանձնել է օլիմպիական հավատարմագիրը:

Ռուս մարզիկն օգտագործել է սրտի և այլ օրգանների աշխատանքը կարգավորող դեղահաբ: Սեուլի լաբորատորիաներից մեկում կատարված բժշկական հետազոտության արդյունքները պարզ են դարձել այսօր:


Փհենչհան-2018-ում Կրուշելնիցկին իր կնոջ՝ Անաստասիա Բրիզգալովայի հետ նվաճել է բրոնզե մեդալ, որը Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին մեդալն էր ռուս մարզիկների համար: