Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Աստանայում


Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա Աստանայում
Փետրվար 19 20:34 2018

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա երկու շաբաթից՝ Աստանայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Երկու շաբաթ անց Աստանայում Սիրիայում հրադադարի պահպանման երաշխավոր երեք երկրները կհանդիպեն ԱԳ նախարարների մակարդակով, որպեսզի նվազեցնեն լարվածության մակարդակը Սիրիայում, և որպեսզի այնուհետև նախապատրաստեն Ստամբուլում գագաթնաժողովի անցկացումը, որպեսզի այնտեղ զբաղվեն քաղաքական կարգավորմամբ»,- ասել է Զարիֆը:

Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան ու Թեհրանը սերտորեն համագործակցում են ահաբեկչության և Սիրիայում ծայրահեղականության դեմ պայքարում: «Մենք հաջողակ ենք եղել այդ գործում»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը: