Իսրայելն ու ԱՄՆ-ն փորձարկել են տիեզերքում հրթիռներ որսացող ՀՀՊ համակարգ


Իսրայելն ու ԱՄՆ-ն փորձարկել են տիեզերքում հրթիռներ որսացող ՀՀՊ համակարգ
Փետրվար 19 19:24 2018

Իսրայելը լույս երկուշաբթի բարեհաջող փորձարկել է գործողության մեծ շառավղով «Հեց-3» հակահրթիռային համակարգը, որը կարող է տիեզերքում որսալ բալիստիկ հրթիռները, ասվում է երկրի պաշտպանության նախարարության թվիթերյան էջում, փոխանցում է РИА Новости-ն:

Փորձարկումն իրականացվել է Իսրայելի կենտրոնական հատվածում՝ ամերիկյան կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հայտնի է, որ համակարգի մշակման գործում ներգրավված է եղել Հակահրթիռային պաշտպանության ամերիկյան գործակալությունը:

«Հեց-3» համակարգն այնպես է կառուցված, որ ենթադրում է թիրախի ոչնչացում՝ մարտական հատվածի ուղղակի հարվածով:



loading...