Ռուդիգերը Բարսելոնայի հետ խաղի մասին. Վախեցողները կարող են դուրս չգալ խաղադաշտ


Ռուդիգերը Բարսելոնայի հետ խաղի մասին. Վախեցողները կարող են դուրս չգալ խաղադաշտ
Փետրվար 19 19:14 2018

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակում Լոնդոնի «Չելսին» ուժերը կչափի կատալոնական «Բարսելոնայի» հետ:

Մրցող թիմերի միջև կայանալիք առաջին հանդիպումը կկայանա վաղը` փետրվարի 20-ին:

«Նայեք «Ռեալին» և կտեսնեք, որ Իսպանիայի առաջնությունում նրա գործերն այդքան էլ լավ չեն, սակայն Չեմպիոնների լիգայում «արքայական ակումբը» հաղթեց ՊՍԺ-ին:



Սա այլ մրցաշար է, որտեղ երկու հանդիպում է կարևոր: Մեզ համար սա հնարավորություն է: Մենք պետք է օգտվենք այս հնարավորությունից: Ամեն ինչ մեզնից է կախված: Բոլորն էլ գիտեն, թե «Բարսելոնան» ինչպես է սիրում տիրել գնդակին:
Եթե ինչ-որ մեկը վախենում է, ապա կարող է չխաղալ: Հարգում եմ «Բարսելոնային», սակայն մրցավարի սուլոցից սկսած կանեմ ամեն ինչ հաղթանակի համար: Ամբողջ թիմը պետք է կենտրոնացված լինի: Պետք է միասնական լինենք և պայքարենք հաղթանակի համար:

«Բարսելոնան» նույնպես պետք է անհանգստացած լինի, քանի որ մեր թիմում խաղում են Ազարը, Ժիրուն, Մորատան և Ֆաբրեգասը»,- Ռուդիգերի խոսքն է մեջբերում «Goal.com»-ը: