Հարձակում ВТБ բանկի վրա


Հարձակում ВТБ բանկի վրա
Փետրվար 19 17:27 2018

Armday.am -ին հայտնի դարձավ, որ քիչ առաջ հարձակում է տեղի ունեցել «ՎՏԲ-Հայաստան» բանկի Բաղրամյան պողոտայում գործող մասնաճյուղի վրա: Դեպքը տեղի է ունեցել ժամը 16:00-ի սահմաններում։

Մեր տեղեկություններով` հափշտակել են գումար: Այս պահին ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում են, կատարվում են համապատասխան գործողություններ։ Մեզ հայտնի դարձավ, որ բանկի վրա հարձակում գործած անձինք երկու հոգի են եղել։

Ի դեպ, սա այն նույն բանկն է, որը մեկ անգամ արդեն հարձակման էր ենթարկվել: Մասնավորապես, պայթեցրել էին բանկի դիմաց տեղադրված բանկոմատը։ Դեպքը բացահայտվել էր։