Բրոնզե մեդալ A դասի մրցաշարից


Բրոնզե մեդալ A դասի մրցաշարից
Փետրվար 19 14:14 2018

2018թ. փետրվարի 15-ից 17-ը Մինսկում 17-րդ անգամ անցկացվեց Սամբոյի Բելոռուսի բաց առաջնությունը, ուր խաղարկվում էին երկրի նախագահ Լուկաշենկոյի մրցանակները:
Աշխարհի շատ երկրների առաջատար մարզիկների թվում ասպարեզ մտան նաև Հայաստանը ներկայացնող սամբիստներ, որոնցից Դավիթ Պետրոսյանը, ով հանդես էր գալիս մարտական սամբոյի 82 կգ քաշային կարգում, նվաճեց բրոնզե մեդալ:
Հատկանշական է, որ մրցումներն անց էին կացվում Մինսկի մարզապալատում, որը 2019-ին հյուրընկալելու է 2-րդ Եվրոխաղերի /Եվրապական օլիմպիական խաղեր/ մասնակիցներին:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա