Դատախազությունը՝ կաթողիկոսի մտերիմների մասնակցությամբ ծեծկռտուքի մասին


Դատախազությունը՝ կաթողիկոսի մտերիմների մասնակցությամբ ծեծկռտուքի մասին
Փետրվար 19 14:10 2018

ՀՀ Գլխավոր դատախազությունից արձագանքում են Armlur.am-ում հրապարակված՝ «Լարված իրավիճակ ոստիկանության Արմավիրի բաժնի մոտ. Արմավիրի դատախազի եղբայրը և Գարեգին Բ-ի մտերիմները հարձակում են գործել քաղաքացու վրա» վերտառությամբ հրապարակմանը:
Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ ստորեւ:
ՀՀ Արմավիրի մարզի դատախազ Վահե Հովհաննիսյանի հարզատներից որևէ մեկը նշված դեպքի հետ որևէ առնչություն չունի: Հրապարակման մեջ նշված Համլետ Ներսիսյանը ՀՀ Արմավիրի մարզի դատախազության դատախազի եղբայրն է: Ռաֆայել Մխիթարյանը ՀՀ Ոստիկանության բաժնում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Չնայած վերջինս հաղորդման մեջ կոնկրետ Համլետ Ներսիսյանի կողմից իր նկատմամբ հարձակում գործած անձանց թվում լինելու վերաբերյալ չի նշել, սակայն նյութերի նախապատրաստման ընթացքում պատշաճ կերպով կստուգվեն բոլոր հանգամանքները, այդ թվում նաև դրանց՝ հրապարակման մեջ նշված անձանց հնարավոր առնչությունը: