Մահացել է երգչուհի Մարիետա Բադալյանը


Մահացել է երգչուհի Մարիետա Բադալյանը
Փետրվար 19 13:06 2018

Այսօր առավոտյան մահացել է ճանաչված երգչուհի, երգահան Մարիետա Բադալյանը:

«Թող հոգիդ խաղաղությամբ հանգչի, դու ծնված էիր մեծ արվեստի ու գեղեցկության համար, հրաշալի մարդ ։ Նա միշտ կմնա մեր սրտերում»,-գրել է օպերային երգչուհի Մագդա Մկրտչյանը:

Մարիետա Բադալյանը միջազգային մրցույթների դափնեկիր էր, համաշխարհային հիթերի, ժողովրդական երգերի լավագույն նմուշների մշակումների հեղինակ: