Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում


Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Փետրվար 19 10:01 2018

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Աշտարակի, Եղվարդի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Դիլիջանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է:

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: