Դաղստանում տղամարդը կրակել է եկեղեցու մոտ հավաքվածների վրա․ 5 կին է մահացել (տեսանյութ)


Դաղստանում տղամարդը կրակել է եկեղեցու մոտ հավաքվածների վրա․ 5 կին է մահացել (տեսանյութ)
Փետրվար 19 09:09 2018

Դաղստանի Կիզլյար բնակավայրում գտնվող եկեղեցու մոտ 22-ամյա երիտասարդը կրակահերթեր է արձակել մարդկանց վրա, որոնք հավաքվել էին նշելու Բարեկենդանի օրը: Կրակոցների արդյունքում սպանվել է 5 հոգի, բոլորն էլ՝ կանայք: Կա եւս 5 վիրավոր, որոնց թվում՝ ոստիկաններ։

Հարձակումն իրագործած անձը «Ալլահ, աքբար» վանկարկելով սկսել է կրակել, մինչև որ իրավապահների կողմից չեզոքացվել է: Վերջինս Կիզլյարին սահմանակից Ռասվետ գյուղի բնակիչ, 22-ամյա Հալիլ Հալիովն է եղել: Նախնական տեղեկություններով, նրա հետ կին հանցակից է եղել:

Հալիլովն անցյալ տարի միացել էր Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը եւ կազմակերպության այսպես կոչված քնած հատվածի մաս էր կազմում, հայտնել է «ՌԲԿ»-ի աղբյուրը: «Գնդակահարությունը տեղի էի ունեցել քրիստոնեական տոնի կապակցությամբ: Իրավապահ մարմիններն այժմ խուզարկություն են անցկացնում Հալիլովի՝ Կիդերո գյուղում բնակվող ծնողների տանը, ստուգվում են նաեւ Հալիլովի կապերը»,- «ՌԲԿ»-ին պատմել են ոստիկանությունում: