Ձյուդոյիստ Յուրի Իսրայելյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում


Ձյուդոյիստ Յուրի Իսրայելյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթի խաղարկությունում
Փետրվար 18 23:15 2018

Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը փետրվարի 17-ին և 18-ին Իսպանիայում մասնակցել է Եվրոպայի գավաթի խաղարկության փուլին։ 50 կգ քաշային կարգում Յուրի Իսրայելյանը դարձել է բրոնզե մեդալակիր։ Իսրայելյանը մրցաշարում տարել է 5 հաղթանակ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։ Մեր մյուս պատանիները՝ Ստյոպա Դարբինյանը (55 կգ) և Մամիկոն Ավետիսյան (81 կգ) առաջին գոտեմարտում պարտվել են ու դուրս մնացել հետագա պայքարից: Պատանիների հավաքականը հանդես է եկել ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ։ 



loading...