Արտակարգ դեպք Սևանի բանտում. դատապարտյալի նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ և հատուկ միջոց


Արտակարգ դեպք Սևանի բանտում. դատապարտյալի նկատմամբ կիրառվել է ֆիզիկական ուժ և հատուկ միջոց
Փետրվար 18 15:12 2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ նշված հիմնարկում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 15-ին, կեսօրին քրեակատարողական հիմնարկի ծառայողները չնախատեսված խուզարկություն են կատարել բուժմասի դատապարտյալ Գեղամ Մելքոնյանի քնելատեղիում։ Խուզարկությամբ ներքնակի տակ հայտնաբերվել է 2 հատ բջջային հեռախոսի լիցքավորիչ, իսկ անձնական խուզարկության ժամանակ Գ. Մելքոնյանի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս։ 

Ավելին` սկզբնաղբյուր կայքում