Ռանոկիա. Կարծում եմ` 186 խաղում մեկ ինքնագոլն այնքան էլ վատ չէ


Ռանոկիա. Կարծում եմ` 186 խաղում մեկ ինքնագոլն այնքան էլ վատ չէ
Փետրվար 18 14:56 2018

«Ինտերի» պաշտպան Անդրեա Ռանոկիան մեկնաբանել է իր ինքնագոլն Ա Սերիայի 25-րդ տուրի` «Ջենոայի» հետ խաղում (0:2):

30-ամյա ֆուտբոլիստն Իտալիայի առաջնության շրջանակում առաջին անգամ է գրավել սեփական դարպասը.

«Երբ նման բան է տեղի ունենում, ասելու շատ բան չկա: Կարծում եմ` 186 խաղում մեկ ինքնագոլն այնքան էլ վատ չէ, չնայած, իհարկե, առանց դրա ավելի լավ կլիներ:


Ամեն ինչ այնքան արագ տեղի ունեցավ: Շկրինյարը փորձում էր դուրս հանել գնդակը, այն դիպչեց իմ ծնկին ու հայտնվեց դարպասում: Սա հիասթափեցնում է, բայց այն թիմի ամենամեծ խնդիրը չէ»,- Ռանոկիայի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:

Հիշեցնենք` «Ջենոայից» կրած պարտությունից հետո միլանյան ակումբը զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն` իր ակտիվում ունենալով 48 միավոր: