Մոսկվայի օդանավակայաններում չեղարկված չվերթների թիվը հասել է 25-ի


Մոսկվայի օդանավակայաններում չեղարկված  չվերթների թիվը հասել է 25-ի
Փետրվար 18 12:45 2018

Մոսկվայի օդանավակայաններում չեղարկված և հետաձգված չվերթների թիվը հասել է 25-ի: Այս մասին վկայում են Яндекс.Расписание ծառայության կայքում հրապարակված տվյալները:

Տեղական ժամանակով ժամը 09:01-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է մեկ չվերթ, «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 3 և չեղարկվել 14 չվերթ, իսկ «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 7 չվերթ:

Ինչպես ավելի վաղ РИА Новости-ին հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնը, կիրակի Մոսկվայում սպասվում է ամպամած եղանակ, ձյան տեսքով տեղումներ ու մինչև -4 աստիճան ցուրտ: