Մոսկվայում ռեկորդային ցուրտ և սառնամանիք է սպասվում


Մոսկվայում ռեկորդային ցուրտ և սառնամանիք է սպասվում
Փետրվար 18 11:50 2018

Մոսկվայում փետրվարի 20-ի երեկոյան ջերմաստիճանի անկում է սպասվում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Ռուսաստանի Հիդրոմետկայանին:

Հիդրոմետկայանի կանխատեսումների համաձայն՝ փետրվարի 21-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով -14-19 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի, իսկ կեսօրին կգրանցվի -8-13 աստիճան ցուրտ:

Հաղորդվում է, որ ինչպես ակնկալվում է, փետրվարի 22-ի գիշերն ամենացուրտը կլինի այս ձմռան ընթացքում. օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -21-26 աստիճան ցուրտ՝ ըստ Ցելսիուսի:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ շաբաթվա վերջին սառնամանիքի ալիքը հետ կքաշվի: