Ուելսում հանդիպումն ընդհատվել է երկրաշարժի պատճառով


Ուելսում հանդիպումն ընդհատվել է երկրաշարժի պատճառով
Փետրվար 18 11:31 2018

Ուելսի երկրորդ դիվիզիոնի «Պորտ Տոլբոտ Թաուն»-«Թաֆս Վել» հանդիպումն ընդհատվել է մի քանի րոպեով երկրաշարժի պատճառով,- հաղորդում է «Independent»-ը:

Բրիտանական երկրաբանական ծառայության տվյալներով տեղի է ունեցել 4.4 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Պորտ Տոլբոտ քաղաքը գտնվել է կիզակետից 20 կիլոմետր հեռավորության վրա:

Դրա հետևանքով ոչ ոք չի տուժել:
Ընդհատումից հետո խաղը շարունակվել է և ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 2:1: