Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ


Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Կարեն Կարապետյանի հետ
Փետրվար 18 10:30 2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը  հանդիպում է ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:

Արմեն Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը նշեց, որ Արմեն Սարգսյանը և Կարեն Կարապետյանը հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել երկրի տնտեսական զարգացման հեռանկարների,  օտարերկրյա ներդրումների ներգրավման  և արտաքին տնտեսական կապերի ընդլայնման շուրջ: