Կյանքի դասեր, որոնք կարելի է քաղել բուդիստական ուսմունքից


Կյանքի դասեր, որոնք կարելի է քաղել բուդիստական ուսմունքից
Փետրվար 18 00:45 2018

Բուդիզմը համաշխարհային կրոններից մեկն է և ունի միլիարդավոր հետևորդներ: Ինչպես և այլ կրոններ, բուդիզմը նույնպես առանձնանում է իր իմաստությամբ, չափավորությամբ և անսահման փիլիսոփայությամբ:
Կարծում ենք շատ բան կարելի է սովորել բուդիստական ուսմունքից և ամենևին պարտադիր չէ լինել բուդիզմի հետևորդ.


1. Առատաձեռն եղեք ուրիշների նկատմամբ:

«Սովորեք տալ, եթե նույնիսկ ինքներդ քիչ ունեք»:
«Եթե Դուք ինչ-որ մեկի համար ճրագ եք վառում, այն լուսավորում է նաև Ձեր ճանապարհը»:
«Օտարացման մեջ է թաքնված աշխարհի մեծագույն տանջանքը, կարեկցանքի մեջ է իրական ուժը»:
«Հազարավոր կրակներ կարող են վառվել մեկ մոմից: Եվ դա չի կարճեցնի մոմի կյանքը: Այդպես է նաև երջանկությունը՝ այն երբեք չի փոքրանա, եթե կիսվես դրանով ուրիշների հետ»:


2. Ազատվեք կախվածությունից

«Աշխարհում ոչ մի թանկարժեք քար չի կարող համեմատվել զարթոնքի իրական զգացմունքի հետ»:
«Ցավը՝ անխոս, գալիս է: Տանջանքը ընտրում ենք մենք ինքներս»:
«Բոլոր տառապանքների հիմքում՝ ցանկասիրությունն է»:
«Նյութական ամեն ինչ երկարատև չէ, ով հասկանում է այս իմաստությունը՝ ավելի քիչ է տառապում»:


3. Նայել ներսդ՝ պատասխան ստանալու համար:

«Ոչ ոք չի փրկի մեզ, մեզնից բացի: Դու պետք է ինքդ անցնես այդ ճանապարհը»:
«Դեպի ճշմարտություն տանող ճանապարհին գոյություն ունի միայն երկու սխալ՝ ճանապարհի կեսից կանգ առնել և չսկսել ճանապարհորդությունը»:
«Ավելի լավ է հաղթել ինքդ քեզ, քան հաղթել հազարավոր մարտերում: Դա կլինի ձեր սեփական հաղթանակը: Եվ ոչ ոք չի կարողանա այն յուրացնել»:


4. Գտիր հարմոնիայի քո ճանապարհը:

«Պատկերացրեք, որ յուրաքանչյուր մարդ աշխարհում իմաստուն է: Նրանցից յուրաքանչյուրը կարող է ձեզ որևէ բան սովորեցնել կամ օգնել»:
«Ինչպես լեռներն են անտարբեր քամիներին, այնպես էլ իմաստունն է անտարբեր գովասանքի և պարսավանքի հանդեպ»:


5. Հաղթեք Ձեր էգոին և ազատեք հոգին:

«Հաղթել ինքդ քեզ շատ ավելի դժվար է, քան որևէ մեկին»:
«Կրեք ձեր էգոն, ինչպես ազատ հագուստը»:
«Գիտակցությունը, որը կայուն է ճակատագրի քմահաճույքների դեմ, ազատ գարշանքներից և վախերից՝ մեծագույն գանձ է»:
«Գոյություն չունի ճանապարհ դեպի երջանկություն: Երջանկությունը՝ ինքնին ճանապարհ է»:



loading...