13 փաստ աչքերի մասին, որոնք կզարմացնեն ձեզ


13 փաստ աչքերի մասին, որոնք կզարմացնեն ձեզ
Փետրվար 18 00:02 2018

1. Շագանակագույն աչքերն իրականում կապույտ են՝ շագանակագույն պիգմենտով: Նույնիսկ գոյություն ունի վիրահատություն, որը հնարավորություն է տալիս շագանակագույն աչքերը վերածել կապույտի:

2. Արական սեռի յուրաքանչյուր 12-րդ ներկայացուցիչ դալտոնիկ է:

3. Մարդու աչքերը միշտ մնում են նույն չափի, այն դեպքում, երբ քիթն ու ականջները շարունակում են մեծանալ ողջ կյանքի ընթացքում:

4. Մարդու աչքը կարող է ընկալել միայն կարմիր, կանաչ և կապույտ գույները: Մյուս գույները սրանց միասնության արդյունք են:

5. Ողջ կյանքի ընթացքում մենք միջինը 24 միլիոն պատկեր ենք տեսնում:

6. Աչքերն ուղեղին յուրաքանչյուր ժամ ինֆորմացիայի հսկայական քանակ են փոխանցում:

7. Մեկ րոպեի ընթացքում մեր աչքերը կենտրոնանում են 50 առարկայի վրա:

8. Մայաները շլությունը գրավիչ էին համարում և աշխատում էին այնպես անել, որ իրենց երեխաները շիլ լինեն:

9. Շիզոֆրենիան կարելի է 98.3 տոկոս ճշգրտությամբ ախտորոշել աչքերի շարժման պարզ թեստի միջոցով:

10. Մարդիկ ու շները միակն են, որոնք ուրիշների աչքերում ապացույցներ են փնտրում: Շները դա անում են մարդկանց հետ շփման ընթացքում:

11. Տիեզերագնացները չեն կարողանում լաց լինել տիեզերքում՝ ձգողականության պատճառով:

12. Մեղուների աչքերում մազեր կան: Դրանք օգնում եմ որոշել քամու ուղղությունը և թռիչքի արագությունը:

13. Կապույտ աչքեր ունեցող կատուների 65-85 տոկոսը խուլ է: