Տիբեթում այրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում ներառված տաճարը


Տիբեթում այրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակում ներառված տաճարը
Փետրվար 17 23:10 2018

Տիբեթի ինքնավար շրջանի մայրաքաղաք Լհասայում այրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ հանդիսացող բուդդայական Ջոկանգ տաճարը։

 

Հրդեհի բռնկման պատճառը դեռևս հայտնի չէ։ Իշխանությունների տվյալներով՝ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Սոցցանցերում հայտնված տեսանյութերում երևում է, որ հրդեհի ճիրաններում հայտնվել է տաճարի տանիքը։

 

Ջոկանգ տաճարը, որը գտնվում է Հին քաղաքի կենտրոնում, Տիբեթի սրբազան վայրերից մեկն է։ 2000 թվականին այն պաշտոնապես ներառվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։