Սիրիայում պատրաստվում են ֆիլմ նկարահանել պատերազմի հերոսների մասին


Սիրիայում պատրաստվում են ֆիլմ նկարահանել պատերազմի հերոսների մասին
Փետրվար 17 20:45 2018

Սիրիացի կինեմատոգրաֆիստները պլանավորում են ֆիլմ նկարահանել պատերազմի հերոսների մասին եւ այդ հարցում ակնկալում են ռուս գործընկերների աջակցությունը: Այդ մասին, լրագրողներին հայտնել է ռեժիսոր Սահիր Սարմենին:

«Այժմ սցենարիստները բազմաթիվ մտահղացումներ ունեն դրա վերաբերյալ: Ես վստահ եմ, որ մոտ ժամանակներս մենք ձեռնամուխ կլինենք առաջին նման կինոնկարի ստեղծմանը»,-հայտարարել է նա: Դամասկոսում վերականգնման է նախապատրաստվում Սիրիայի խոշորագույն կինոստուդիան, որը հիմնադրվել է 1990 թվականին: Տաղավարների մի մասը ահաբեկիչների կողմից ավերվել է մարտերի ընթացքում:

Միջազգային պատժամիջոցների պատճառով նկարահանման տաղավարներում վաղուց չեն թարմացվել սարքավորումները: Սիրիական կինեմատոգրաֆի ստեղծման տարեթիվը համարվում է 1928 թվականը, երբ էկրան բարձրացավ «Անմեղ մեղադրյալը» ֆիլմը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



loading...