Արդյունավետ է արդյոք 6-ից հետո չուտելը նիհարելու համար


Արդյունավետ է արդյոք 6-ից հետո չուտելը նիհարելու համար
Փետրվար 17 20:23 2018

Մեզանից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ լսել է “եթե ուզում ես նիհարել, 6-ից հետո մի կեր արտահայտությունը”: Առաջին հայացքից այս խորհուրդը բավականին տրամաբանական է թվում, չէ որ ինչքան քիչ ուտես, այնքան շուտ կնիհարես: Մասնագետները, սակայն, այս կարծիքի հետ այնքան էլ համաձայն չեն:
Նրանք գտնում են, որ նախ` ժամը 6-ը ուտելու հետ որեւէ կապ չունի, բացի այդ` այս մեթոդը կարող է բավականին վտանգավոր լինել առողջության համար: Հետեւաբար` ինչպես ճիշտ սնվել 6-ից հետո, որպեսզի նիհարես` առանց առողջությանը վնասելու: Որպեսզի առողջությանը չվնասեք, կարող եք ոչինչ չուտել ժամը 6-ից հետո միայն այն պարագայում, եթե ժամը 22-ին արդեն քնում եք: Մնացած բոլոր դեպքերում կողմնորոշվեք ձեր քնի ռեժիմով: Վերջին անգամ սնվել անհրաժեշտ է քնելուց 2-4 ժամ առաջ:
Մի հետեւեք ֆիթնես-դիետաների, եթե մարզվում եք, ապա մարզվելուց հետո մի բան կերեք, սակայն թեթեւ եւ առողջարար: Ճիշտ սննդակարգ կազմեք ընթրիքի համար, այնպես արեք, որպեսզի ձեր ընթրիքին գերակշռեն սպիտակուց պարունակող մթերքները` ձուկ, կաթնաշոռ, թարմ բանջարեղեն եւ այլն:
Երեկոյան խուսափեք քաղցրեղեն, թխվածքներ ուտելուց: Մի պառկեք քնելու սովի սուր զգացումով, եթե ուշ ժամի սով եք զգում, անպայման մի բաժակ մածուն կամ յոգուրտ կերեք: