Թուրքիան Աֆրինում ռմբակոծության ժամանակ թունավոր գազ է կիրառել. ANF


Թուրքիան Աֆրինում ռմբակոծության ժամանակ թունավոր գազ է կիրառել. ANF
Փետրվար 17 17:51 2018

Թուրքական զինված ուժերը Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում իրականացվող ռազմական գործողությունների շրջանակներում փետրվարի 16-ի երեկոյան Աֆրինի գյուղերից մեկի ռմբակոծության ժամանակ թունավոր նյութեր պարունակող գազ են կիրառել:

Ըստ քրդական «ANF» լրատվական գործակալության՝ Աֆրինի Շիյե գավառի Էրենդե գյուղից շտապ հիվանդանոց են տեղափոխվել 6 բնակիչերը, որոնք ունեցել են շնչառական խանգարումներ և չեն կարողացել խոսել:

Բժիշկները կասկածում են, որ նրանք թունավորվել են քլոր գազից, որն ըստ քրդական աղբյուրի քիմիական զենք է համարվում:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

Աղբյուր` Ermenihaber.am