ՔԿ-ն հայտնել է Մոսկվայի մանկապարտեզում 3-ամյա աղջնակի մահվան նախնական պատճառները


ՔԿ-ն հայտնել է Մոսկվայի մանկապարտեզում 3-ամյա աղջնակի մահվան նախնական պատճառները
Փետրվար 17 18:28 2018

Մամուլում տարածված տեղեկատվությունը, որ Նոր Մոսկվայում մանկապարտեզում աղջիկ երեխան ցրտից է մահացել, քանի որ զբոսանքի ժամանակ նրան մոռացել էին դաստիարակները, չի հաստատվում: Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի կայքը:

Մանկապարտեզի աշխատակիցների եւ ղեկավարության ցուցմունքների համաձայն, զբոսանքի ժամանակ աղջնակի մոտ նոպա է տեղի ունեցել, նրան շենք են տարել ու բժիշկ կանչել: Մանկապարտեզում բուժքույր է եղել, որն առաջին օգնություն է ցուցաբերել երեխային մինչեւ «շտապօգնության» ժամանումը:

Հերձումը օրգանիզմի ցրտահարության ոչ մի նշան չի հայտնաբերել: Նախնական տեղեկություններով մահվան պատճառը սրտի դիսֆունկցիան է:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին, Նոր Մոսկվայի թիվ 2120 մանկապարտեզում 3-ամյա աղջնակ է մահացել: