Վրաստանում գնացքը դուրս է եկել գծերից


Վրաստանում գնացքը դուրս է եկել գծերից
Փետրվար 17 17:11 2018

Բորժոմի-Բակուրիանի ուղղությամբ ընթացող գնացքը դուրս է եկել գծերից: Բարեբախտաբար, արդյունքում վիրավորներ չկան: Նշվում է, որ տեխնիկական խնդիրը վերացվել է, և միջադեպի հետևանքով ոչ մեկ չի վիրավորվել:


«Գնացքը կրկին շարունակում է տեղափոխել ուղևորների: Տեղի ունեցածի մանրամասները կպարզի համապատասխան հանձնաժողովը»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչը: