Փհենչհանում Օլիմպիադան լուսաբանող լրագրող է մահացել


Փհենչհանում Օլիմպիադան լուսաբանող լրագրող է մահացել
Փետրվար 17 16:51 2018

Փհենչհանի օլիմպիական ավանում կորեացի լրագրողը մահացած է հայտնաբերվել։ Նա մահացել է հյուրանոցի իր սենյակում։ 50-ամյա կորեացի լրագրողն աշխատում էր ճապոնական հեռարձակողների հետ։

Նա մահացել է քնի մեջ։ Երբ սենյակի նրա հարեւանը փորձել է արթնացնել, տեսել է, որ գործընկերը չի շարժվում։ Բժիշկները ժամանել են դեպքի վայր, սակայն պարզել են, որ նա արդեն մահացած է։

Նշվում է, որ նախքան մահանալը լրագրողը մի քանի անգամ բողոքել է սրտի շրջանում ցավերից։